Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Ամբիոնական ՈՒԳԸ
Գաղտնիք չէ, որ բուհական գիտությանը գնալով ավելի մեծ տեղ է հատկացվում: Եվ սա բնական է: Բուհում են գտնվում այն գիտնականները, ում հետազոտությունները, գիտական հայտնագործությունները մեծ կշիռ ունեն գիտության ասպարեզում:
Ահա ինչու` բարձրագույն ուսումնական հաստատությունը ուսանողին ոչ միայն մասնագիտական գիտելիքներ է տալիս, այլ ուղղորդում նրա գիտական մտածողությունը, ուսանողի մեջ ձևավորում ապագա հետազոտողին, գիտնականին: Բնականաբար` գիտական աշխատանքների կատարման, գիտական հետազոտություններին մասնակցության առաջին քայլերը կատարվում են ամբիոններում, ամբիոնների գիտական խմբակներում: Համալսարանի ամբիոնների գերակշիռ մեծամասնությունը կարևորում է այս հանգամանքը: Վերջիններիս շարքում է նաև բժշկական քիմիայի ամբիոնը, որտեղ կատարվող ուսանողական գիտական հետազոտությունների մասին որոշեցինք զրուցել բժշկական քիմիայի ամբիոնի ՈՒԳԸ ղեկավար Սվետլանա Վարդանյանի հետ` խնդրելով ներկաացնել իրենց ամբիոնում այս ուղղությամբ տարվող աշխատանքների դրվածքը: Ուսանողական գիտական խմբակի գործունեությունը ամբիոնի կարևորագույն աշխատանքներից մեկն է և գտնվում է ամբիոնի վարիչի, պրոֆեսոր Մ.Մ. Մելքոնյանը ուշադրության կենտրոնում:
Բժշկական քիմիայի ամբիոնում
– Արդեն 5 տարի է ինչ ես եմ ղեկավարում ՈՒԳԸ աշխատանքները բժշկական քիմիայի ամբիոնում, որտեղ ամեն տարի տեղի են ունեցել ներամբիոնական կոնֆերանսներ, որոնց մասնակցում են բուժական, ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետների լավագույն ուսանողները, ինչպես նաև ԱՊՀ երկրների և արտասահմանցի ուսանողները:
Զեկուցումները ներկայացվում են ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն և անգլերեն լեզուներով: Զեկուցումների թեմաները` ելնելով ամբիոնում կատարվող գիտական հետազոտությունների ուղղվածությունից և բժշկագիտության համար առավել կարևոր նվաճումներից, որոնք նաև առնչվում են ուսումնական ծրագրերի հետ: Ուսանողները մեծ պատասխանատվությամբ և ոգևորությամբ են վերաբերում ինչպես զեկուցումների բովանդակությանը, այնպես էլ ներկայացման ոճին: Չէ± որ առաջին անգամ ուսանողական կյանքում իրենց համակուրսեցիների առջև ամբիոնից պետք է ներկայացնեն իրենց ինքնուրույն աշխատանքի արդյունքը: Անհրաժեշտ է ընդգծել, որ ուսանողների առաջին շփումը գիտական աշխարհի հետ որպես կանոն տեղի է ունենում առաջին կուրսերում դասավանդող ամբիոններում և, մասնավորապես, մեր ամբիոնում: Ուրախալին այն է, որ ունկնդիր-ուսանողնորի մոտ այս ելույթները արթնացնում են ցանկություն` նույնպես զբաղվելու նման գործունեությամբ: Կոնֆերանսներին ներկայացվող թեմաները զանազան են և համառոտ կարելի է ընդգծել հիմնական զեկուցումների ուղղվածությունը վերջին տարիների ընթացքում: Մասնվորապես` 2008-ին պատրաստվել էին զեկուցումներ ցողունային բջիջների, կանաչ ֆլորեսցենտ սպիտակուցների, լիպոսոմների վերաբերյալ, 2009-ին` օրգանական միացությունների ուսումնասիրման ժամանակակից ֆիզիկոքիմիական մեթոդների, 2010-ին` ազատ ռադիկալների, 2011-ին` նանոտեխնոլոգիաների վերաբերյալ:
Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած բուհական կոնֆերանսին` նվիրված նանոբժշկությանը, բժշկական քիմիայի ամբիոնը ներկայացավ մի քանի զեկուցումներով` ներկայացնելով նանոտեխնոլոգիաները քիմիայում: Զեկուցողներն էին` Սենիկ Մատինյան, Աշոտ Բատիկյան և Վահե Մկրտչյանը: Վերջերս կայացած ներամբիոնական կոնֆերանսում, բացի վերոնշյալներից հանդես եկան նաև Զարուհի Մկրտչյանը և Սարգիս Մխիթարյանը:
– Ինչպիսի՞ թեմաներ շոշափվեցին ներամբիոնական այդ կոնֆերանսում:
– Թեմաների ընտրության ժամանակ ամբիոնում առաջնահերթությունը տրվում է վերջին տարիներին բժշկության, քիմիայի և կենսաքիմիայի ասպարեզում Նոբելյան մրցանակի արժանացած հայտնագործություններին, նաև փորձում ենք ՈՒԳԸ-ի զեկուցումների թեմաները մոտեցնել մեր ամբիոնական գիտական թեմային: Ասեմ ավելին, այս աշխատանքները պարունակում են մեծ ծավալի և օգտակար ինֆորմացիա:
– Ի՞նչ սկզբունքով են ընտրվում զեկուցումներ ներկայացնող ուսանողները:
Առաջին հերթին ուշադրության ենք արժանացնում նրանց առաջադիմությունը, ընտրվում են միայն գերազանց առաջադիմությամբ ուսանողներ: Սկզբնական շրջանում ցանկացողների թիվը բավականին մեծ է լինում, բայց արդյունքում մնում են միայն նրանք, ովքեր կարողանում են աշխատել գրականության հետ, մշակել մեծածավալ ինֆորմացիա և գիտական ու հետազոտական աշխատանքի հանդեպ ունեն հետաքրքրություններ, լավ տիրապետում են համակարգչային տարբեր ծրագրերին, կարողանում են որակյալ ձևով պատրաստել անգլերեն լեզվով տեսանյութեր:
– Իսկ ուսանողները որևէ ձևով խրախուսվո՞ւմ են:
– Իհարկե, զեկուցողները ստանում են վկայագրեր: Ասեմ նաև, որ լավագույն ուսանողները նույն կերպ շարունակում են իրենց աշխատանքները նաև բարձր կուրսերում և հիմա կազմում են բուհական ՈՒԳԸ-ի հիմնական կորիզը, և որպես կանոն դառնում են անվանական կրթաթոշակառուներ, հաջողություններ են ունենում ուսման և գիտության ասպարեզում:
– Շնորհակալություն հարցազրույցի համար, կարծում եմ բժշկական քիմիայի ամբիոնում ապագայում ևս կշարունակվի նույն վերաբերմունքը ուսանողների կողմից կատարվող գիտական աշխատանքների ուղղությամբ` ի շահ մեր ուսանողների և մեր համալսարանի, կներկայացվեն զեկուցումներ, որոնք կշոշափեն արդիական և հետաքրքիր թեմաներ:
Կենսաքիմիայի ամբիոնում
– Օրերս Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնը կազմակերպել էր կոնֆերանս` նվիրված բժշկության արդի խնդիրների բիոքիմիական մեխանիզմներին:
Թեմաները ընտրված էին ուսանողների կողմից, մեր օգնությամբ: 3-4 ամիսների ընթացքում պրոֆեսոր Կ. Ենկոյանիղեկավարությամբ` օգտվելով ինտերնետի և գրականության նորագույն աղբյուրներից, կատարել են համապատասխան աշխատանքներ, որոնք ներկայացվել են զեկուցման ձևով: Նրանք զուգորդվել են սլայդերի ցուցադրմամբ, յուրաքանչյուրը` 20-22 սլայդ: Նախապատրաստական աշխատանքներ կատարվել է համապատասխան գիտական ընկերության և ուսանողական խորհրդարանի հետ համատեղ: Զեկուցմանը ներկա էին տեսական ամբիոնների 2-3-րդ և բարձր կուրսերի ուսանողներ: Այն անցավ ակտիվ քննարկման ձևով, տրվեցին բազմաթիվ հարցեր:
Անցկացվեց մրցույթ, բայց հանձնաժողովը դժվարցավ առանձնացնել առավել աչքի ընկնող զեկուցումը, քանի որ բոլոր զեկուցումների գնահատանքը փայլուն էր:
Ուսանողներին տրվել են վկայագրեր:
Պրոֆեսոր Մ.Ի. Աղաջանովը իր ելույթի մեջ բարձր գնահատեց ուսանողների կողմից կատարված աշխատանքը: Շեշտեց, որ ամբիոնի կողմից ընտրվում են միայն գերազանց առաջադիմությամբ ուսանողներ և հայտնեց, որ կցանկանա հին ավանդույթը վերականգնել, երբ ամբիոնների կողմից կատարած այդպիսի կոնֆերանսների մրցույթի արդյունքում առաջին երեք տեղ գրաված ուսանողները ազատվում են քննությունից` համապատասխան բարձր գնահատականով:
«Ցանկացած գիտական աշխատանք պետք է խրախուսվի: Այդպիսի խրախուսելու ձևը հնարավորություն է տալիս ընտրել լավագույն ուսանողներին` հետագայում համալսարանի գիտամանկավարժական ռեզերվը կազմելու համար»,- ավելացրեց Միխայիլ Աղաջանովը:
13.06.2012 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
25.06.2012
22.06.2012
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ